«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ

Մենք գործում ենք 1959 թվականից
Մ4, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհը, որը համարվում է աշխարհի 10 ամենագեղեցիկ ճանապարհներից մեկը, վերակառուցվել է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից

ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վստահեք Ձեր ճանապարհների կառուցումը մեզ

«Հրազդանի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի հզոր և առաջատար ընկերություն է՝ հարուստ և մեծ փորձով․ ոլորտում է ավելի քան 60 տարի։
«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն զբաղվում է ճանապարհների կառուցման, վերակառուցման, կապիտալ վերանորոգման, հիմնանորոգման, փոսալցման աշխատանքներով, ասֆալտի և շինարարական հումքի արտադրությամբ և վաճառքով, շինարարական մեխանիզմների վարձակալությամբ:
Ընկերությունը ՀՀ ռեզիդենտ է, մասնավորեցվել է 1997 թ.-ին, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:
«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրենն Էդգար Բաղդասարյանն է, ով հանդիսանում է ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:
Ընկերության այժմյան վարչակազմակերպչական կառուցվածքը հաստատվել է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի որոշմամբ 01.02.2001թ. N1 արձանագրությամբ:
«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն շահագործում է գրանոդիորիտների հանքավայր, որտեղից հումքը տեղափոխվում է ընկերությանը պատկանող ասֆալտ-բետոնի գործարան, այստեղ քարը, խիճը և ավազը ենթարկվում են մշակման, արտադրվում է ասֆալտ: «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում ճանապարհների շինարարությամբ և շահագործմամբ զբաղվող այն եզակի ընկերություններից է, որն ունի գերմանական «Տելտոմատ» արտադրության ասֆալտ-բետոնի գործարան:

Հանք

Կաքավաձորի գրանոդիորիտների հանքավայր
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Կաքավաձոր տանող ճանապարհ
Ընդերքօգտագործում՝ Հանքը շահագործվում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված ստանդարտներին, նորմերին և կանոններին համապատասխան:

Կաքավաձորի գրանոդիորիտների հանքավայրից քարը տեղափոխվում է գործարան

Ասֆալտ-բետոնի գործարանում քարը լցվում է հաստոցների մեջ, ջարդվում, աղացվում և մանրացվում է

Քարջարդման պրոցեսից հետո ստացվում է տարբեր ֆրակցիաների խիճ, ավազ

Ավազի և խճի տարատեսակ համակցումներից ստացվում են ասֆալտի արտադրության մեջ օգտագործվող տարբեր նյութեր:

Նյութերի տեսակներից են` ասֆալտ-բետոն մանրահատիկ,ասֆալտ-բետոն խոշորահատիկ, խճաավազային հիմք C5, խճաավազային հիմք C3 և այլն:

Այս բոլոր բաղադրիչներն օգտագործվում են ճանապարհաշինարարական աշխատանքների մեջ:

ՇԻՆԱՆՅՈՒԹ

Հանդիսանալով շինարարության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն իրականացնում է մեծածավալ հումքի մատակարարում գործընկերներին:

ասֆալտ-բետոն մանրահատիկ
Խիճ (0-5)մմ
Խիճ (5-10)մմ
Խիճ (10-20)մմ
Խիճ (25-60)մմ
Խիճ (40-70)մմ
Քար

ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից իրականացվել են բազմաթիվ նախագծեր։ Մեր գործընկերներ-պատվիրատուներն են ՀՀ ՏԿԵՆ-ը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, Հրազդանի համայնքապետարանը, Կոտայքի մարզպետարանը, միջնակարգ դպրոցներ (ՊՈԱԿ-ներ), ինչպես նաև մի շարք այլ իրավաբանական և ֆիզիկական անձինք։

ՏԵԽՆԻԿԱ

«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն վարձակալությամբ է տրամադրում շինարարության ոլորտում պահանջված և ժամանակակից տեխնիկա։Հարկ եղած դեպքում մեխանիզմների տեղափոխումն աշխատանքների կատարման վայր կատարվում է մեր կողմից։

ԳՈՐԾԱՐԱՆ

«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն 40 տարուց ավելի շահագործում է գերմանական «ՏԵԼՏՈՄԱՏ» արտադրության ասֆալտ-բետոնի գործարանը

  1. Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Շահումյան 342
  2. (+374)-44-170-002
  3. info@roadconstruct.am
  4. www.roadconstruct.am